
Որոշումն ընդունվել է 2026 թվականի սեպտեմբերին Ժնևում կայացած Ընկերակցության վարչության նիստում։ Այս մասին Մատենադարանի տնօրենին ուղղված պաշտոնական նամակով տեղեկացրել է Ընկերակցության գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ազգային գրադարանի հազվագյուտ գրքերի բաժնի պատասխանատու Լուիզ Ամազանը։
Գրքասերների միջազգային ընկերակցությունը միավորում է գրքի պատմության, հազվագյուտ հրատարակությունների, ձեռագրական և տպագիր ժառանգության ուսումնասիրության ու պահպանության ոլորտների մասնագետների և հավաքորդների։
Անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Մատենադարանի միջազգային մասնագիտական կապերի ընդլայնման, գիտական համագործակցության և հայկական գրավոր ժառանգության հանրահռչակման համար։
