

Սեմինարը համախմբել է ձեռագրագետների, բժշկության պատմաբանների, լեզվաբանների և արևելագետների՝ քննարկելու հայերեն միջնադարյան բժշկական ձեռագրերի ուսումնասիրության մեթոդաբանական մոտեցումները, դրանց լեզվական առանձնահատկությունները, ստեղծման ու կիրառման պատմամշակութային միջավայրերը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բժշկական գիտելիքի փոխանցման և շրջանառության ուղիներին, ձեռագրերի լեզվական բազմազանությանը և հայկական բժշկագիտական ու բնագիտական մտքի պատմության մեջ դրանց ունեցած նշանակությանը։
Սեմինարը վարել է Մատենադարանի Բժշկական և բնագիտական ձեռագրերի ուսումնասիրման խմբի ղեկավար Հասմիկ Կիրակոսյանը։
Միջոցառումը կազմակերպվել է Մատենադարանի Բժշկական և բնագիտական ձեռագրերի ուսումնասիրման խմբի նախաձեռնությամբ՝ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շրջանակում իրականացվող հետազոտական ծրագրի խմբի հետ համագործակցությամբ։
