ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ. ՀՌՈՄԻ ԼԱ ՍԱՊԻԵՆՑԱ, ԲՈԼՈՆԻԱՅԻ, ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ, ՀՌՈՄԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԱՐևԵԼՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մատենադարանի պատվիրակության՝ Իտալիա այցի առանցքային նպատակներից է խոշոր գիտակրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը բնագրագիտության և միջնադարագիտության ոլորտներում։ Ապրիլի 8-9-ը պատվիրակությունը քննարկումներ է ունեցել Բոլոնիայի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Աննա Շիրինյանի, Եվրոպայում խոշորագույն՝ Լա Սապիենցա համալսարանի Դասական բանասիրության ֆակուլտետի ղեկավար Ջիորջիո Պիրասի և հայագիտության պրոֆեսոր Մարկո Բաիսի, Քահանայապետական արևելյան ինստիտուտի ռեկտոր հայր Դավիթ Նազարի հետ։

Կիսվել