ՆՈՐ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԿԴՐՎԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը Վենետիկում Մխիթարյան միաբանության անդամներ Հոգեշնորհ Տեր Վահան ծ.վրդ. Օհանյանի և Հոգեշնորհ Տեր Սերոբ վրդ. Չամուրլյանի հետ քննարկեցին առկա համագործակցության ինստիտուցիոնալիզացման, նոր` մասնավորաբար ձեռագրերի վերականգնման, համատեղ հրատարակությունների և ցուցադրական գործունեության ոլորտների գործադրման հեռանկարները: Մատենադարանի ղեկավարությունը փոխանցեց նաև ամռանը Մատենադարանում տեղի ունենալիք Հայագիտական միջազգային կոնգրեսի հրավերը:

Կիսվել