«Տառերի աշխարհում» կրթական ծրագիր Մատենադարանում

Սիրելի այցելուներ

Տեղեկացնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է «Տառերի աշխարհում» խորագրով կրթական ծրագիր՝ նախատեսված 1-3-րդ դասարանների համար։
Նպատակն է ծանոթացնել գրերի գյուտին, տառերի թվային արժեքին, զարդագրերին, Այբ-ով դարձվածքներին։
Գործնական պարապմունքի ժամանակ մանրանկարչի օգնությամբ երեխաները սովորում են գրել զարդագիր տառ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ ☎️ 033 02 80 60:
Մուտքի տոմսի արժեքն է 200 դրամ, խաղ-էքսկուրսիան ամբողջ խմբի համար 3000 դրամ:
Մասնակից խումբ — նվազագույն՝ 15, առավելագույն՝ 30։
Տևողությունը – 1.5 ժամ։
Ծրագիրն իրականացվում է հայերեն և ռուսերեն լեզուներով։

Ծրագիրը փորձնական է։

Կիսվել