ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Մատենադարանը դպրոցականներին առաջարկում է բազմազան և շատ հետաքրքիր կրթամշակութային ծրագրեր, որոնք սովորեցնում են, ոգեշնչում։ Ինչ է սպասվում երեխաներին՝ Տեսական մաս – Վիրտուալ սրահում թեմատիկ դասախոսություն, հարցուպատասխան, քննարկում Գործնական մաս – Խաղեր, վարպետության դասեր, կիրառական փորձեր ու թիմային առաջադրանքներ Շրջայց թանգարանում – Յուրաքանչյուր ծրագիր եզրափակվում է շրջայցով՝ համատեղելով ուսուցումն ու ժամանցը Տարիքային խմբերին համապատասխան մշակված ծրագրերը









