«ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔԸ》ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրը ներառում է՝

🔸️ Տեսական հատված
🔸️ Գործնական հատված
🔸️ Թեմատիկ շրջայց Մատենադարանում

Ծրագրի տեսական հատվածում աշակերտներին կներկայացվի՝

🔹️ հին ժամանակներում որտեղ և ինչ պայմաններում են պահվել ձեռագրերը,
🔹️ ինչպես են վերականգնվում վնասված ձեռագրերը Մատենադարանում,
🔹️ վերականգնման համար նախատեսված ինչպիսի ժամանակակից գործիքներ և նյութեր գոյություն ունեն։

Գործնական հատվածում աշակերտները կդառնան փոքրիկ վերականգնողներ և կվերականգնեն վնասված թերթեր։

Աշակերտները
✅️կծանոթանան ձեռագրերի վերականգնման հիմնական եղանակներին,
✅️կծանոթանան վերականգնողի մասնագիտությանը,
✅️ստացած գիտելիքի շնորհիվ կկարողանան վերականգնել իրենց գրքերի վնասված թերթերը։

Տարիքային խումբ՝ 5-8-րդ դասարաններ

Խմբում աշակերտների առավելագույն թիվը՝ 30

Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե

Անցկացման լեզուն՝ հայերեն և ռուսերեն

Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարին` 033 02 80 60

Կիսվել