ԹԱՄՐԱԶՅԱՆԱԿԱՆ ՕՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՄԲՈՂՋԱՑԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՈՎ
Միջոցառումը մեկնարկեց Արամ Սուքիասյանի՝ «Մարդ֊ակնթարթ» տեսաֆիլմի ցուցադրությամբ: Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հրաչյա Թամրազյանի մտերիմ ընկերները` գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, ինչպես նաև գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ Երեկոն եզրափակել է Երևանի պետական կամերային երգչախումբը: