ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 5-6-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենան Նարեկացիական ընթերցումներ՝ նվիրված Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակին։ Ծրագիրը տե՛ս այստեղ:
Դեկտեմբերի 5-6-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենան Նարեկացիական ընթերցումներ՝ նվիրված Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակին։ Ծրագիրը տե՛ս այստեղ:
Որտե՞ղ և ինչպե՞ս են ստեղծվել հայերեն ձեռագիր մատյանները Ի՞նչ գրանյութեր են կիրառվել Ինչի՞ց էին ստանում թանաքն ու ներկերը Այս և այլ հետաքրքիր փաստեր 4-7-րդ դասարանի աշակերտները հարցուպատասխանների, ֆիլմադիտման և մտավոր խաղերի միջոցով կստանան «Ինչպե՞ս են ծնվում ձեռագրերը» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե Խմբում աշակերտների թիվը՝ 15-30 Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել
Նոյեմբերի 24-ին Մաշտոցյան Մատենադարանում կայացավ «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցադրության բացումը։Հյուրերն առաջին անգամ հնարավորություն ունեցան տեսնելու Մատենադարանի տարբեր հավաքածուներում հայտնաբերված այնպիսի լուսանկարներ, որոնք պատմական, գեղարվեստական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն: Մատենադարանի գիտացուցադրական պատմության մեջ աննախադեպ էր հին լուսանկարների վերհանումն ու հանրայնացումը։ Ժամանակակից տեխնոլոգիաներն էլ այդ լուսանկարները նոր շունչ ու կենդանություն
Նոյեմբերի 23-25-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա երիտասարդական 9-րդ գիտաժողովը, որն այս անգամ նվիրված է երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70 ամյակին։ Ծրագիրը տե՛ս այստեղ:
«Զեյթունի Ավետարան»-ը հայ մանրանկարչության հռչակավոր ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի՝ մեզ հայտնի առաջին ստորագրված Ավետարանն է՝ գրված և ծաղկված 1256 թ.-ին կաթողիկոսանիստ Հռոմկլայում: Ձեռագրի պատվիրատուն և ստացողը Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսն է: Ըստ պահպանված տվյալների՝ Ավետարանը երկար տարիներ մնացել է Զեյթունում և դարձել տեղի Սուրենյան-Բասիլոսյան իշխանական տան սեփականությունը: 1915 թ.՝ Զեյթունի գաղթի ժամանակ Սուրենյան-Բասիլոսյան իշխան Ասատուրն Ավետարանն
Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է երկօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված ականավոր հայագետ-արևելագետ Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակին։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ առանձնահատուկ արժևորելով վաստակաշատ գիտնականի ներդրումը հատկապես ձեռագրերի հավաքչական գործում։ Արա Խզմալյանը Չուգասզյանների ընտանիքին փոխանցեց Մատենադարանի ականավոր նվիրատու Հարություն Հազարյանի և Բաբկեն Չուգասզյանի լուսանկարը։ Ներկայացվել են զեկուցումներ Բաբկեն Չուգասզյանի կյանքի, գործունեության և գիտական
Ալին Էլմայանը (1930-2020) արևմտահայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Զարուհի Պահրիի (1880-1956) ժառանգներից է, որը 1915 թ. եղեռնից հետո տեղափոխվել էր Փարիզ: Ալինը երիտասարդ տարիներից աշխատակցել է ֆրանսիական մշակութային մամուլին՝ որպես գեղարվեստական խմբագիր և ձևավորող: Դեռևս 1949 թվականին Օլիվիե Պերինում աշխատանքի ընդունվելով որպես խմբագրի օգնական՝ Ալին Էլմայանը ստանձնել է ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորման աշխատանքները: Նրա ղեկավարությամբ և
Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մատենադարանի համագործակցությամբ հրատարակված «Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» մատենաշարի Ա հատորի շնորհանդեսը: Սույն հատորի լույսընծայմամբ ազդարարվեց կոթողային մատենաշարի մեկնարկը։ Կաթողիկոսական դիվանի Ա հատորի շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Նոյեմբերի 17-18-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված երջանկահիշատակ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակին Ծրագիրը տե՛ս այստեղ:
Սույն թվականի նոյեմբերի 25-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում կբացվի «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդես։ Մատենադարանի տարբեր հավաքածուներում հայտնաբերվել են այնպիսի լուսանկարներ, որոնք պատմական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն: Լուսանկարներում արտացոլված են ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողները, կյանքն ու կենցաղը, անվանի հայերի դիմանկարներ, ազգագրական նյութեր և այլն։ Ցուցահանդեսի