ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՑՈՒՑԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԴԻՒԱՆԻ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԽԻՒԻ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ Ա ՀԱՏՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մաշտոցի անվան Մատենադարանի համագործակցության արդյունքում հրատարակվել է «Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» Ա հատորը, որով սկիզբ է դրվում բազմահատոր (շուրջ 50 հատոր) մատենաշարի պատրաստմանն ու հրատարակմանը։ Հատորի ընդարձակ Առաջաբանում առաջին անգամ ներկայացված է հավաքածուի գոյացման պատմությունը, տրված են Ցուցակի սկզբունքներն ու նկարագրման եղանակները։ Կաթողիկոսական դիվանի ցուցակի ներկա մատենաշարը

Կիսվել

«ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԴԻԱ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչության ստուդիայում գործում է ընդունելություն 3 տարիքային խմբերում՝ 6-12 տարեկաններ13-16 տարեկաններԵվ մեծեր Ծրագիրը ներառում է՝Դասական մանրանկարչությունԶարդարվեստի հիմունքներԱզատ ստեղծագործական աշխատանքներԹեմատիկ շրջայց Մատենադարանում Փոքրիկ ծաղկողները ծանոթանում են՝Հայկական մանրանկարչության առանձնահատկություններինԳունային համադրություններինՄարդկային կերպարների կառուցվածքի կանոններինԿենդանական և բուսական աշխարհի պատկերներինՄանրանկարչական դպրոցների առանձնահատկություններին և տարբերություններին։ Սաները ստեղծում են գրքեր, մասնակցում են ցուցահանդեսների և վարպետության դասերի։ Պատանիների խմբի

Կիսվել