ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՑՈՒՑԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԴԻՒԱՆԻ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԽԻՒԻ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ Ա ՀԱՏՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մաշտոցի անվան Մատենադարանի համագործակցության արդյունքում հրատարակվել է «Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» Ա հատորը, որով սկիզբ է դրվում բազմահատոր (շուրջ 50 հատոր) մատենաշարի պատրաստմանն ու հրատարակմանը։ Հատորի ընդարձակ Առաջաբանում առաջին անգամ ներկայացված է հավաքածուի գոյացման պատմությունը, տրված են Ցուցակի սկզբունքներն ու նկարագրման եղանակները։ Կաթողիկոսական դիվանի ցուցակի ներկա մատենաշարը նոր երևույթ է Մատենադարանի կյանքում։ Բազմահատորյակի շնորհիվ գիտական շրջանառության մեջ կդրվեն ամբողջական ու ճշգրտված տեղեկություններ։

Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում նոյեմբերի 15-ին՝ ժամը 14։00-ին, տեղի կունենա «Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» մատենաշարի Ա հատորի շնորհանդեսը։

Թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել