ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀՌՉԿՄԱՆ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Մաշտոցյան Մատենադարանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՀԲԸՄ հիմնադրամ (Հայաստան)-ի և Creative Armenia մշակութային հիմնադրամի հետ իրականացվող Katapult ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում հաջողությամբ ավարտեց ArtboxHub ծրագրի 8 շաբաթյա դասընթացըներկայացնելով ծրագիր, որն արժանացավ 50 000 եվրո դրամաշնորհի։ Այն ուղղվելու է Մատենադարանի թանգարանի արտացուցադրական հատվածները կենսունակ մշակութային կենտրոնի վերածելու՝ «Միջնադարյան հմտությունների, արհեստների և արվեստների լաբորատորիա» ծրագրի իրականացմանը։ Մատենադարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Եվրամիությանը, ՀԲԸՄ-ին, «Կատապուլտ» ծրագրի գործընկերներին, CreativeArmenia-ին և ArtboxHub ծրագրին ընձեռված ստեղծագործական նորարարական հնարավորության համար։

Կիսվել