ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Պետր Պիրունչիկին, Բոլատ Իմանբաևին, Պավել Չեպլակին։

Դիվանագիտական առաքելության առաջնորդները Մատենադարանի տնօրինության ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, եղել են Վերականգնման բաժնում և արխիվային վավերագրերի պահոցում։ Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կիսվել