«ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՇՏՈՑԻ ԳՅՈՒՏԸ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրը ներառում է՝
Տեսական հատված
Գործնական հատված
Թեմատիկ շրջայց Մատենադարանում

Ծրագրի ընթացքում աշակերտները ՝
Կուսումնասիրեն գրի զարգացման ուղին
Կբացահայտեն այբուբենների միջև գոյություն ունեցող առանցքային նմանություններն ու տարբերությունները
Կծանոթանան գրի տեսակներին, զարդագրերին
Կանդրադառնան հայոց գրերի ստեղծման կարևորությանը։

Գործնական հատվածում մասնագետի օգնությամբ աշակերտները կսովորեն գրել զարդագիր տառեր (3-4-րդ դասարան) կամ կլուծեն խաչբառ (5-րդ դասարան)։

Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Խմբում աշակերտների թիվը՝ 15-30
Անցկացման լեզու՝ հայերեն և ռուսերեն

Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարին՝ 033 02 80 60

Կիսվել