«ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԴԻԱ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչության ստուդիայում գործում է ընդունելություն 3 տարիքային խմբերում՝

6-12 տարեկաններ
13-16 տարեկաններ
Եվ մեծեր

Ծրագիրը ներառում է՝
Դասական մանրանկարչություն
Զարդարվեստի հիմունքներ
Ազատ ստեղծագործական աշխատանքներ
Թեմատիկ շրջայց Մատենադարանում

Փոքրիկ ծաղկողները ծանոթանում են՝
Հայկական մանրանկարչության առանձնահատկություններին
Գունային համադրություններին
Մարդկային կերպարների կառուցվածքի կանոններին
Կենդանական և բուսական աշխարհի պատկերներին
Մանրանկարչական դպրոցների առանձնահատկություններին և տարբերություններին։

Սաները ստեղծում են գրքեր, մասնակցում են ցուցահանդեսների և վարպետության դասերի։

Պատանիների խմբի ծաղկողներն ավելի բարդ աշխատանքներ են կատարում։ Նրանք առաջին քայլերն են անում ընդօրինակման և իմպրովիզացիայի ոլորտում, կիրառում են մասնագիտական գործիքներ, ուսումասիրում են գունային բարդ տեխնիկա, երբեմն նկարում են մագաղաթի վրա։
Սա հրաշալի առիթ է մասնագիտական կողմնորոշման համար։

Մեծերի համար նախատեսված դասընթացները այն անձանց համար են, որոնք սիրում են նկարել, սակայն մասնագիտական կրթություն չունեն։ Նրանք կարող են`
Սովորել դասական մանրանկարչության գաղտնիքները
Սերտել զարդարվեստի հիմունքները
Կատարել ընդօրինակություններ
Ստեղծել յուրօրինակ աշխատանքներ։

Մանրամասների համար զանգահարել 055 72 28 76 հեռախոսահամարին։

Կիսվել