ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ՀՐԱՅՐ ԵՎ ԱՆՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրընկալեց «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանին և հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին։

Կարևորելով համագործակցության հեռանկարները՝ հյուրերը ծանոթացան Մատենադարանի տնօրենի զարգացման ծրագրին, քննարկեցին նորագույն տեխնոլոգիաների միջոցով կրթական ծրագրերը նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում այցելեցին նաև «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիա, որի պատանի սաների համար հիմնադրամը մի քանի ծրագիր է իրականացրել 2019-2022թթ։

Կիսվել