«ՏԱՌԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Տառերի աշխարհում» կրթամշակութային ծրագիրը Մատենադարանի ամենափոքրիկ այցելուների համար է (1-2-րդ դասարան)։

Ծրագրի ընթացքում փոքրիկ գիտունիկները հարցուպատասխանների և պրակտիկ աշխատանքի արդյունքում կբացահայտեն․

🔸️Ինչ է գիրը, զարդագիրը

🔸️Կվերհիշեն հայոց գրերի ստեղծման պատմությունը

🔸️Կծանոթանան տառերի թվային համարժեքներին

Գործնական հատվածում երեխաները մասնագետի օգնությամբ կսովորեն զարդագիր ձևով գրել իրենց անվան սկզբնատառը։

Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե

Խմբում աշակերտների թիվը՝ 15-30

Գրանցվելու համար զանգահարել նշված հեռախոսահամարին՝ 033 02 80 60

Կիսվել