ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿԱՆԱՎՈՐ ՀԱՅԱԳԵՏ-ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈԽՏՆՕՐԵՆ ԲԱԲԿԵՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է երկօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված ականավոր հայագետ-արևելագետ Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակին։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ առանձնահատուկ արժևորելով վաստակաշատ գիտնականի ներդրումը հատկապես ձեռագրերի հավաքչական գործում։ Արա Խզմալյանը Չուգասզյանների ընտանիքին փոխանցեց Մատենադարանի ականավոր նվիրատու Հարություն Հազարյանի և Բաբկեն Չուգասզյանի լուսանկարը։

Ներկայացվել են զեկուցումներ Բաբկեն Չուգասզյանի կյանքի, գործունեության և գիտական ժառանգության վերաբերյալ:
Կայացել է նաև Բաբկեն Չուգասզյանի գիտական հոդվածների ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը։

Ծրագիրը տե՛ս այստեղ:

Կիսվել