ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ Է ՊԱՀՎՈՒՄ ՄԵԶ ՀԱՍԱԾ ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ՝ ԲԱՆԱՆՑԻ «ԾԵՐ» ԱՎԵՏԱՐԱՆԸ
Ձեռագրի գրչության ստույգ տեղն ու ժամանակը հայտնի չեն։ Ըստ հնագրական տվյալների՝ Ավետարանը ենթադրաբար թվագրվում է 7-րդ դարով։ Ձեռագիր մատյանը 16-րդ դարից սկսած պահվել է Գարդման գավառի Մեծ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։ Գանձակի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը 1975 թ. հունվարին ձեռագիրը նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին՝ հետևյալ