ՀՌՈՄԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԱՀՎԱՆ 850-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Սույն թվականի նոյեմբերի 30 — դեկտեմբերի 1-ին Հռոմի Քահանայապետական արևելյան ինստիտուտում (Pontificio Istituto Orientale) տեղի ունեցավ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Շնորհների լիություն, մարդասիրության լիություն. Սբ. Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում» խորագրով (կազմակերպիչներ՝ Պողոս Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան, Մարկո Բաիս, Ժելկո Փաշա, Զարուհի Պողոսյան, Աբրահամ Տերյան, աջակցությամբ` Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի): Ներկաներին ողջունեցին Քահանայապետական արևելյան