ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐEԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԻՎԵԹ ԹԱՋԱՐՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ «ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ (ԳԻՐՔ Ա)» ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ

Գիտական շրջանակներում մեծ մասամբ դեռևս անհայտ լուսանկարների հրատարակումը նոր խթան կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների և միջմշակութային նոր հարաբերությունների համար։ Սույն աշխատությունը մասնագիտական օժանդակ նյութ կարող է դառնալ պատմաբանների, հնագետների, աստվածաբանների, արվեստաբանների, ազգագրագետների, հայագետների, մարդաբանների, հայկական գաղթօջախները և հայոց ցեղասպանությունը ուսումնասիրողների, և, ի վերջո, հայ լուսանկարիչների գործունեությունը հետազոտող մասնագետների համար։ Պատկերագրքի խմբագիրներն են` Արմինե Գրիգորյանը (հայերեն շարադրանք)

Կիսվել

ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՎԵՏԱՐԱՆ

Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած Ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։ Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։ Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ Ավետարանը

Կիսվել