ԱՎԵԼԻ ՔԱՆ 600 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԳՐՎԱՆԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՁԵՌԱԳԻՐ՝ ԱՌԲԵՐԴԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունը Մատենադարանին է ընծայել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան։ Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է Ստեփանոս (Իզիտ) կրոնավորի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1405 թ. Նարեկավանքին մերձակա Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում։ Մատյանը վանքից պահպանված մեզ հայտնի միակ