ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ԶԱՔԱՐԻԱ ԱՎԱՆՑԻ» ԱԼԲՈՄ-ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ալբոմը նվիրված է Վասպուրականի մանրանկարչության երևելի ներկայացուցիչ Զաքարիա Ավանցու կյանքին, գործունեությանը և արվեստի առանձնահատկություններին։ Մասնավորապես ներկայացված է Մատենադարանի համար 2804 Ավետարանի (1600 թ.) պատկերակազմը, որը նկարչի լավագույն ստեղծագործություններից է։Գիրքը նախատեսված է արվեստաբանների և ընթերցող լայն հասարակայնության համար։ Խմբագիր՝ Կարեն ՄաթևոսյանՁևավորումը՝ Անահիտ Խանզադյանի «Զաքարիա Ավանցի» ալբոմ-ուսումնասիրությունը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հովանավորությամբ:

Կիսվել

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇԱՐՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2023 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա տնօրինության հայտարարած բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի առաջին՝ «Հայերը միջկրոնական և միջդավանաբանական խոսույթներում․ 16-18-րդ դարեր» թեմայով աշխատաժողովը, որի շրջանակում կներկայացվեն զեկուցումներ, կլինեն կլոր-սեղան քննարկումներ: Տե՛ս աշխատաժողովի ծրագիրը։

Կիսվել