ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ» ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ «ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ»-Ի ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«Երկերի ժողովածու»-ի ակադեմիական նոր հրատարակության առաջին հատորի շնորհանդեսը։ Նախաձեռնությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ծրագիրն իրականացրել են ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը և Անտարես հրատարակչությունը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն արժանացավ Շնորհակալագրի Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածու»-ի առաջին հատորի գրքի հրատարակման և Չարենցի հոբելյանական տարվա միջոցառումները համակարգելու համար։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՎԵՆԵՐԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ «ՊԱՏՄԱԿԱՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ (16-18-ՐԴ ԴԱՐԵՐ)» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Գիրքը նվիրված է Պատմական Սիրիայի հայերի օսմանյան շրջանի, մասնավորապես՝ 16-18-րդ դարերի պատմության, սոցիալ-տնտեսականկարգավիճակի և հոգևոր-մշակութային կյանքի ուսումնասիրությանը։ Փորձ է արվել երևան հանել և ընդգծել տեղի հայերի կարգավիճակիառանձնահատկությունները Օսմանյան կայսրության՝ այլադավանների նկատմամբ վարած քաղաքականության համատեքստում։Նյութը շարադրված է հայերեն և այլալեզու սկզբնաղբյուրների, վավերագրերի և գրականության հիման վրա։ Գիրքը նախատեսված է հայ գաղթօջախների, Պատմական Սիրիայի մաս կազմող ներկայիս

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

Լիբանանահայ նկարչուհին բատիկ տեխնիկայով վերարտադրում է հայկական մատենագրության, մանրանկարչության, զարդանկարչության և զարդագրության պատմություն։ Նա իր «Սաղարթ» հավաքածուից Մատենադարանին է նվիրել «Անմահություն» ստեղծագործությունը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում Մատենադարանում կազմակերպել թեմատիկ ցուցադրություն։

Կիսվել

«ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔԸ》ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրը ներառում է՝ Տեսական հատված Գործնական հատված Թեմատիկ շրջայց Մատենադարանում Ծրագրի տեսական հատվածում աշակերտներին կներկայացվի՝ հին ժամանակներում որտեղ և ինչ պայմաններում են պահվել ձեռագրերը, ինչպես են վերականգնվում վնասված ձեռագրերը Մատենադարանում, վերականգնման համար նախատեսված ինչպիսի ժամանակակից գործիքներ և նյութեր գոյություն ունեն։ Գործնական հատվածում աշակերտները կդառնան փոքրիկ վերականգնողներ և կվերականգնեն վնասված թերթեր։ Աշակերտներըկծանոթանան ձեռագրերի վերականգնման հիմնական եղանակներին,կծանոթանան

Կիսվել