ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

2023 թ․ ապրիլի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը։
Այս տարի ծրագրին մասնակցելու են ՀՀ Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 480 երեխա։
Ծրագրի շնորհիվ երեխաները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսականորեն ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, թանգարանի ցուցադրություններին, ձեռագրաստեղծման և ձեռագրերի վերականգնման արվեստին, այլև կատարում են գործնական աշխատանք՝ դառնալով փոքրիկ գրիչներ և վերականգնողներ։ Մարզերից յուրաքանչյուրում շրջիկ ցուցադրությունը մնալու է մի քանի օր, և այցելուները ևս հնարավորություն կունենան տեսնել այն։

Կիսվել