ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մեսրոպ Մաշտոի անվան Մատենադարանի, «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության արդյունքում իրագործվել է մի կարևոր նախաձեռնություն, որը  հնարավորություն է տալիս թվային հարթակում՝ աշխարհի ցանկացած անկյունից վիրտուալ շրջայց կատարել Մատենադարանում, ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, շենքի ճարտարապետությանն ու հարդարանքին և այնտեղ ցուցադրվող ձեռագրական գանձերին՝ առանձին ցուցանմուշների վերաբերյալ տեղեկատվությամբ՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Կիսվել

ՀԱԽՃԱՊԱԿՈՒ ԵՎ ՃԵՆԱՊԱԿՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 15-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ հախճապակու և ճենապակու ստեղծման և զարգացման պատմությանը նվիրված դասախոսություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված 18-րդ դարի սեղանի զարդաքանդակ մրգամանի օրինակի հիման վրա։ Բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Լիլիթ Ղազարյանը։

Կիսվել