ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մեսրոպ Մաշտոի անվան Մատենադարանի, «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության արդյունքում իրագործվել է մի կարևոր նախաձեռնություն, որը  հնարավորություն է տալիս թվային հարթակում՝ աշխարհի ցանկացած անկյունից վիրտուալ շրջայց կատարել Մատենադարանում, ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, շենքի ճարտարապետությանն ու հարդարանքին և այնտեղ ցուցադրվող ձեռագրական գանձերին՝ առանձին ցուցանմուշների վերաբերյալ տեղեկատվությամբ՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Ծրագրի իրականացումը նշանակալից ձեռքբերում է արդի տեխնոլոգիական նվաճումների կիրառմամբ Մատենադարանի հավաքածուն և ընդհանրապես հայ մշակույթը հանրահռչակելու տեսանկյունից:

Վիրտուալ շրջայցը Մատենադարանում՝ այս հղումով:

Կիսվել