ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոկտեմբերի 1-ից Մատենադարանի թանգարանային մասում վերսկսվում են կրթական ծրագրերը՝ նախատեսված 1-7-րդ դասարանի աշակերտների համար։ Ծրագրերը մշակվել են՝ հաշվի առնելով դպրոցական դասընթացները, երեխաների տարիքային առանձնահատկությունները, հետաքրքրությունները։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր բաղկացած է տեսական, գործնական հատվածներից և շրջայցից։ Տեսական հատվածում ներկայացված նյութն ամրապնդվում է գործնական հատվածի շնորհիվ։

Ձեզ ենք ներկայացնում կրթական ծրագրերը.

«Տառերի աշխարհում» (1-2-րդ դասարաններ)

«Մաշտոցի գյուտը» (3-4-րդ և 5-6 դասարաններ)

«Ինչպե՞ս են ծնվում ձեռագրերը» (4-5-րդ և 6-7-րդ դասարաններ)

Գրանցվելու համար զանգահարել 033028060

Կիսվել