«ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Առցանց Միջոցառում Սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 12.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա նախագծի շրջանակներում կներկայացնի «ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» խորագրով ինտերակտիվ միջոցառումը, որին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի եւ արտերկրի հայկական դպրոցների աշակերտները (թիրախային խումբ՝ 9-13 տարեկան)։ Նրանք ուղիղ հեռարձակմամբ առցանց կծանոթանան աշխարհի տարբեր այբուբենների ստեղծման պատմությանը, առանձնահատկություններին, մասնավորապես՝ եւրոպական լեզուներում գործածվող այբբենական համակարգին,

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԽԱՉԻԿ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ (Թ-ԺԵ.  ԴԱՐԵՐ). ԳԻՐՔ Ա. ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Ա. Հարությունյանի «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ.  դարեր)»  աշխատության առաջին մասը, որը նվիրված է Թ-ԺԵ. դդ. հայերեն ձեռագրերի հիշատակարանների բառապաշարի քննությանը: Ուսումնասիրվել և դասակարգվել են գրավոր այս հուշարձաններում գործածված բառերը՝ ըստ համապատասխան շերտերի, ինչպես նաև ընդգծվել են հայերենի զարգացման տարբեր փուլերում

Կիսվել

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 20-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել