ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 20-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել