«ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Առցանց Միջոցառում

Սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 12.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա նախագծի շրջանակներում կներկայացնի «ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» խորագրով ինտերակտիվ միջոցառումը, որին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի եւ արտերկրի հայկական դպրոցների աշակերտները (թիրախային խումբ՝ 9-13 տարեկան)։

Նրանք ուղիղ հեռարձակմամբ առցանց կծանոթանան աշխարհի տարբեր այբուբենների ստեղծման պատմությանը, առանձնահատկություններին, մասնավորապես՝ եւրոպական լեզուներում գործածվող այբբենական համակարգին, վիրտուալ կայցելեն Մատենադարանի այլալեզու ձեռագրերի ցուցադրության դահլիճ և ապա վարողներին կարող են ուղղել իրենց հարցերը։

Միջոցառումը կանցկացնեն Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկազ Գեւորգյանը, էքսկուրսավար Նասիմ Ֆաթեմին, ինչպես նաեւ կանադաբնակ արվեստագետ Ալյագ Մալխասյանը։ Այն կտեւի 1.5 ժամ, մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։

Եթե ցանկանում եք գրանցվել, խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարին՝ +374 33 02 80 60 (Viber, WhatsApp):

Կիսվել