ԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆ — «ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ»

Սեպտեմբերի 28-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ մեծանուն բանագետ, հայագետ, ակադեմիկոս Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը։
Արամ Ղանալանյանը 20-րդ դարի հայ բանագիտության խոշորագույն դեմքերից է։ Մեծ է նրա ներդրումը հայ բանագիտության զարգացման գործում։
«Ավանդապատում»-ն, ըստ էության, բանահյուսական արխայիկ ժանրերից մեկի՝ ավանդազրույցների գիտական առաջին համապարփակ ժողովածուն է հայ իրականության մեջ։ Ավանդազրույցների ուսումնասիրությունը եղել է Արամ Ղանալանյանի երկարամյա հետազոտական աշխատանքի նյութը, նրա դոկտորական ատենախոսության թեման։
Գրքի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Տորք Դալալյանը, ինչպես նաև մեծանուն բանագետի թոռը՝ կրտսեր Արամ Ղանալանյանը, որի ջանքերով էլ իրականացվել է «Ավանդապատում» գրքի վերահրատարակումը։

Կիսվել