Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի հրամանով Վահե Թորոսյանը նշանակվել է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2008-2011 ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա (պատմական գիտությունների թեկնածու)
2002-2007 Հայկական պետական մանկավարժական համալսարան (Պատմության և իրավագիտության ֆակուլտետ)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2023 «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի քարտուղար
2019-2023 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի «15-19-րդ դարերի հայ մատենագրություն» բաժնի աշխատանքների համակարգող
2018-Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտնական քարտուղար
2015-2019 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող
2015-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս
2011-2014 Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Պատմության և իրավագիտության» ֆակուլտետի դասախոս
2007-2010 «Քվանտ» վարժարանի ուսուցիչ
2006- ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի քարտուղար, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գիտական խորհուրդների անդամ
«Բանբեր Մատենադարանի», Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies,
«Էջմիածին», «Հայոց պատմության հարցեր» գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական խորհրդի անդամ
Հեղինակ է մենագրության և շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածների:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր