![](https://banber.matenadaran.am/wp-content/uploads/2022/07/292278896_1217532242332179_4278889510527272353_n-683x1024.jpg)
Հունիսի 6-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Բելգիայում բնակվող, հայտնի փիլիսոփա, դասախոս Շեյխ Իմրան Հուսեյնի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը: