ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ՀԱՍԵԼ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

Մատենադարանի նորաստեղծ լաբորատորիաների տեխնիկական հագեցման ծրագրի շրջանակում, AraratBank OJSC-ի աջակցությամբ, ձեռք է բերվել ավտոկլավ՝ լաբորատոր գործիքների ստերիլիզացման, ախտահանման պահարան և սնկաբանական հետազոտությունների ինկուբատոր: Առաջիկայում Մատենադարան կհասնեն ձեռագրերի կենսաքիմիական հետազոտման նոր սարքավորումներ:

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ 9-ԻՑ 12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԵՐԸ

Մատենադարանի թանգարանային մասի տնօրեն Իվեթ Թաջարյանը երեխաներին ներկայացրել է դպրոցի կազմակերպման ընդհանուր նպատակներն ու սպասվող ժամանցի հետաքրքիր դրվագները: Այնուհետև, երեխաները գործնական դաս են ունեցել, որի ընթացքում ծանոթացել են թանգարանների ստեղծման և հանրահռչակման պատմությանն ու այնտեղ պահվող հայտնի ցուցանմուշներին։ Ստացած գիտելիքներն ամրապնդել են «Գտիր զույգը» խաղի միջոցով։

Կիսվել

ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ՝ ARMENIA WINE COMPANY-Ի ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ

2023թ-ին Մատենադարանի և Արմենիա Վայն ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի համատեքստում Մատենադարանի ձեռագրերի նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան համալրվեց լամինար-պահարանով, որն էական նշանակություն կունենա կենսաբանական նմուշառումների ճշգրտության և փորձերի մաքրության գործում։ Լամինար-պահարանը բազային սարքավորում է ցանկացած կենսաբանական լաբորատորիայի համար։ Մատենադարանի տնօրենությունը երախտագիտություն է հայտնում Արմենիա Վայն ընկերությանը հետևողական և արդյունավետ համագործակցության համար։ Հիշեցնենք, որ Armenia Wine

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՍՏՈՒԴԻԱՅԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵԿԵԼԻՁԵԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԶԱԱԼ ԱԲԱՇԻՁԵԻ ՀԵՏ

Բանախոսը ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր, որից հետո անկաշկանդ մթնոլորտում երեխաների հետ ծավալվել է հետաքրքիր զրույց: Գործընկեր կառույցի ղեկավարի այցը կայացել է գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: Վրաստանից ժամանած հյուրին ուղեկցել են տարբեր երկրներից արվեստագետներ, որոնք այդուհետ շրջայց են ունեցել թանգարանի սրահներում:

Կիսվել

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Դպրոցական Մատենադարան» կրթամշակութային ծրագիրն ավարտել է շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերը ՀՀ մարզերում: Ապրիլին մեկնարկած ծրագիրն իրագործվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերում: Նախատեսված 16 դասերի փոխարեն դպրոցականների հետ անցկացվել է 18 հանդիպում, որին մասնակցել է 550 աշակերտ՝ նախատեսված 480-ի փոխարեն: Ծրագիրը, որ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ, մարզային դպրոցների աշակերտներին

Կիսվել

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ  ԵՎ  ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ

Այս օրերին շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերն անց են կացվում Գեղարքունիքի մարզում: Գավառ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան մարզային գրադարանում կազմակերպվող հանդիպումներին մեծ թվով երեխաներ տեսական ու գործնական գիտելիքներ են ստանում ձեռագրերի ընդօրինակման, վերականգնման ու նկարազարդման ուղղություններով: Աշակերտներին տրամադրվում են նաև Մատենդարանի ստեղծման ու կազմավորման պատմության մասին տեղեկություններ:

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 105-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՆՈՒԳՈՐԾ» ԷՔՍՊՈՅԻՆ

Կարիերայի տոնավաճառին Մատենադարանի տաղավարը ներկայացել էր Թորոս Ռոսլինի նկարազարդած Ավետարանի կրկնօրինակով, միջնադարյան ձեռագրերը զարդարող գույների ստացման տարբեր նյութերով, գիտահետազոտական ու գիտատեխնիկական բաժինների մասին պատմող լուսանկարների պաստառներով, «Մատենադարան» հրատարակչությամբ՝ վերջին տարիների լույս տեսած գրքերով: «Ձեռագրի վերականգնում» և «Ծաղկելու արվեստ» կրթական ծրագրերի շրջանակներում Մատենադարանի տաղավարում անց են կացվել նաև դասընթացներ՝ ձեռագրերի վերակագնման ու ծաղկման ուսուցմամբ: Մասնագիտական շփումների

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Մատենդարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի երկու աշխատակից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով: Թանգարանային այցելությունների գլխավոր համակարգող Արմինե Ավագյանն ու զբոսավար Տաթևիկ Ադամյանը պարգևատրվել են թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում անբասիր, երկարամյա աշխատանքային գործունեության համար:

Կիսվել

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում մայիսի 18-֊ին Մաշտոցյան Մատենադարանը սիրով հրավիրում է ներկա լինելու մի շարք միջոցառումների։ Օրը խորհրդանշական հիշեցում է թանգարանների արժեքավոր ներդրման մասին` կրթության, մշակույթի և ժառանգության պահպանման գործում։ Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից որպես թեմա ընտրվել է «Թանգարաններ,կրթություն և հետազոտություն» խորագիրը: Տոնի առիթով Մատենադարանն աշխատելու է սովորական ռեժիմով` մինչև երեկոյան 18։00։18։00-֊ից 19։00 փակ են

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՍԿԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԱՆԴՐԵ ՍԵՎՐՈՒԳՅԱՆԻ 130-ԱՄՅԱԿԻՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն այս ցուցադրությունը համարել է երկու քաղաքակրթությունների ու մշակութային պատկանելության համերաշխության դրսևորում։ Միևնույն ժամանակ այն արտացոլում է Մատենադարանի տնօրենության որդեգած քաղաքականությունը՝ դիվերսիֆիկացնել ցուցադրությունները։ «Պատկերի պոեզիան» ցուցադրությանը բացառիկ ձեռագրական ցուցանմուշներից բացի առաջին անգամ պահոցներից հանվել ու հանրությանն են ներկայացվում Անդրե Սևրուգյանի ստեղծագործական տարբեր փուլերին պատկանող հաստոցային գեղանկարներ։ Ցուցադրությունը կայացել է Մայր Աթոռ Սուրբ

Կիսվել