2012 թ. Մատենադարանում հիմնվել է ասպիրանտուրա, որի նպատակն է համալրել Մատենադարանի գիտական ներուժը նոր կադրերով, ինչպես նաև աշխուժացնել գիտահետազոտական աշխատանքները: Կազմակերպվում են ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելություններ:
Ասպիրանտների դասընթացների կազմակերպման հետ կապված ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է Մատենադարանը:
Ասպիրատները մասնակցում են ասպիրանտական կրթության համար ամենատարբեր առարկաներից նախատեսված կրեդիտների հավաքման դասընթացներին, որոնք կազմակերպվում են Երևանի պետական համալսարանում և Գիտությունների ազգային ակադեմիայում: Մատենադարանը կազմել և հաստատել է ասպիրանտական կրթության կազմակերպման համար նախատեսված ձևաչափերը և կանոնակարգերը:
հեռ.՝ (010) 51 30 00
Մատենադարանում գործող առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի մասնագիտություններ
| Է.00.00 | Պատմական գիտություններ | |
| Է.00.01 | Հայոց պատմություն | Պատմական |
| Է.00.05 | Պատմագրություն, աղբյուրագիտություն | Պատմական |
| Ժ.00.00 | Բանասիրական գիտություններ | |
| Ժ.01.00 | Գրականագիտություն | |
| Ժ.01.01 | Հայ դասական գրականություն | Բանասիրական |
| Ժ.01.05 | Բանահյուսություն | Բանասիրական |
| ԺԷ.00.00 | Արվեստագիտություն | Բանասիրական |
| ԺԷ.00.03 | Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն | Արվեստագիտություն |
