ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՎ 2-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԳԻՏՈՒԺ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Միջոցառումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Ազատության հրապարակում անցկացվող գիտության փառատոնին Մատենադարանը ներկայացել է առանձին տաղավարով ու ցուցադրել թվայնացման, վերականգնման բաժինների նորարական սարքավորումները, ինչպես նաև, միջնադարյան բժշկագիտության, բնագիտության, ներկարարական նյութեր ու բաղադրատոմսեր։