Մատենագիտության և առհասարակ հայագիտության համար բացառիկ նշանակություն ունեցող «Մատենագիրք Հայոց» բազմահատոր ձեռնարկը լույս է տեսնում 2003 թվականից։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի երկարամյա ղեկավար Զավեն Եկավյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության այս նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ մեկ մատենաշարում համախմբվում է 5-18 դդ. ստեղծված հայ ողջ մատենագրական ժառանգությունը: Արդեն հրատարակվել են 100-ից ավելի հեղինակներ, մի քանի հարյուր բնագրեր, որոնց մեծ մասը (մոտ՝ 80%) առաջին անգամ է տպագրվում: Հայագիտական ուսումնասիրություններին օժանդակելու համար համարակալվել են տեքստերի բոլոր նախադասությունները։ Շտկվել են նախորդ հրատարակություններին կից տպված վրիպակները։ Բոլոր բնագրերին նախորդում են առաջաբաններ, մատենագիտական համառոտ ցանկեր և բաղդատված ձեռագրերի համարներ։ Քննական-համեմատական այս հրատարկությունն անփոխարինելի ու եզակի աղբյուր է հայագիտության տարբեր ճյուղերի՝ փիլիսոփայության, պատմագիտության, լեզվաբանության, հին գրականության և բանահյուսության ուսումնասիրությունների համար: «Մատենագիրք Հայոց»-ի գրքային տարբերակին զուգահեռ, հրատարակության որոշ հատորներ արդեն հասանելի են թվային տարբերակով, ինչը մեծապես հեշտացնում է հայ և օտարազգի հայագետների հետազոտությունները՝ հնարավորություններ ստեղծելով նոր ուսումնասիրությունների համար:
Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ ողջ հայ մատենագրության հրատարակման դեպքում կունենանք մոտ 100 հատորից բաղկացած հսկայածավալ մատենաշար: Այս կարգի ծավալուն և կարևոր մատենաշարերից են՝ Patrologia Greaca, Patrologia Latina, LOEB։

ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Ա. ՀԱՏՈՐ
Ե. ԴԱՐ

Անթիլիաս-Լիբանան, 2003
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Բ. ՀԱՏՈՐ
Ե. ԴԱՐ

Անթիլիաս-Լիբանան, 2003
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Գ. ՀԱՏՈՐ
Զ. ԴԱՐ

Անթիլիաս-Լիբանան, 2004
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Դ. ՀԱՏՈՐ
Է. Դար
Անթիլիաս-Լիբանան, 2005
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Ե. ՀԱՏՈՐ
Է. Դար
Անթիլիաս-Լիբանան,
2005
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Զ. ՀԱՏՈՐ
Ը. Դար
Անթիլիաս-Լիբանան,
2007
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Է. ՀԱՏՈՐ
Ը. Դար

Անթիլիաս-Լիբանան,
2007
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԺԳ. ՀԱՏՈՐ
ԳԱՆՁԱՐԱՆ
ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ
Գիրք Ա
.
Անթիլիաս-Լիբանան, 2008
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԺԴ. ՀԱՏՈՐ
ԳԱՆՁԱՐԱՆ
ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ
Գիրք Բ
.
Անթիլիաս-Լիբանան, 2008
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԺԱ. ՀԱՏՈՐ
Ժ. ԴԱՐ
Պատմագրութիւն (երկու գրքով)
Գիրք Ա
.
Երևան, 2010
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԺԵ. ՀԱՏՈՐ
Ժ. ԴԱՐ
Պատմագրութիւն (երկու գրքով)
Գիրք Բ.

Անթիլիաս-Լիբանան, 2010
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԺԹ. ՀԱՏՈՐ
ԺԲ. ԴԱՐ
Մխիթար Գոշ
Գիրք Ա.

Երեւան, 2014
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Ի. ՀԱՏՈՐ
ԺԲ. ԴԱՐ
Մխիթար Գոշ
Գիրք Բ.

Երեւան, 2014
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԻԱ. ՀԱՏՈՐ
ԺԲ. ԴԱՐ
Ներսէս Շնորհալի
Գիրք Ա.

Երեւան, 2018
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԻԲ. ՀԱՏՈՐ
ԺԲ. ԴԱՐ
Ներսէս Շնորհալի
Գիրք Բ.

Երեւան, 2022

Կիսվել