ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՀՆԱՏԻՊ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՐՔԵՐ ԵՎ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տեսասրահում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Նյու Յորքում բնակվող Արմինե Մինասյանը, իր հոր անձնական գրադարանից Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց 21 միավորից բաղկացած 1668-1912թթ. հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես

Կիսվել