ԱԲԴՈՒ ՍԱԼԱՄ ԴԻԱԼԼՈՅԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 21-ին Երևանում Սենեգալի պատվավոր հյուպատոս Արտաշես Ավոյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբդու Սալամ Դիալլոն: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Ներկայացվեցին նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշները:

Կիսվել