ՔՈՎԵՆԹՐԻԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՔՐԻՍՏՈՖԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Լորդերի պալատի անդամ, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆերը։ Հանդիպում տեղի ունեցավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:Այցի վերջում հյուրերը ՝ Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել