![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/293353461_1221652788586791_1589182299702958563_n-1024x683.jpg)
2022 թ. հուլիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:
Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը միավորել է ժամանակակից արվեստագետի ստեղծագործությունները միջնադարյան ձեռագրերի հետ: Պողոսյանի՝ գրքի ձևով արված մեծաթիվ աշխատանքները երկխոսում են Մատենադարանում պահվող և ցուցադրվող ձեռագիր մատյանների հետ և ներդաշնակորեն ներկայանում կողք կողքի։
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/293382846_1221651851920218_3368891403004557366_n-e1657707264165-512x1024.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/07/293289787_1221651755253561_3310523192445142259_n-928x1024.jpg)