![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/06/NERSES-SHNORHALI-CONFERANCE-EVENT-POST-1920x1005-11-1024x536.jpg)
Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու երգահան Ներսես Շնորհալու (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:
Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ կազմակերպում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության և մշակույթի մեջ: Գիտաժողովին մասնակցելու են հայ և օտարազգի անվանի հայագետներ:
Գիտաժողովն անցկացվելու է 2023 թ. հունիսի 21-23-ը Մատենադարանում:
Կից ներկայացնում ենք ծրագիրը: