ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

2023 թվականի հունիսի 16-ին լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը: Այս առիթով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունիսի 16-ին ժամը՝ 16:30-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարում, որից հետո՝ Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում, ժամը 17:00-ին կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը: Մուտքն ազատ է։

Կիսվել