ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2023 թ. հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ Մատենադարանի տնօրենի ընտրության նիստը: Ընտրությանը մասնակցել է երեք թեկնածու՝ Արայիկ Էդիկի Խզմալյանը, Կարեն Արտուշի Մաթևոսյանը, Արծրունի Սամվելի Սահակյանը:

Թեկնածուներից Արծրունի Սամվելի Սահակյանն ինքնաբացարկ հայտնեց: Քվեարկության դրվեցին Արայիկ Էդիկի Խզմալյանի և Կարեն Արտուշի Մաթևոսյանի թեկնածությունները:

Քվեարկության արդյունքով միաձայն Մատենադարանի տնօրեն ընտրվեց Արայիկ Էդիկի Խզմալյանը:

Արայիկ Էդիկի Խզմալյանի կենսագրական տվյալները.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2001-2004 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ (արվեստագիտության թեկնածու)

1997-2001 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2022 Վենետիկի Բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատար

2022 ցայսօր «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի համակարգող

2019 ցայսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

2019 ցայսօր ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդի (վարչության) անդամ

2019 ցայսօր Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

2017-2019 Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

2016 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (Բեռլին, Դրեզդեն, Կառլսռուհե) գիդերի վերապատրաստման նախագծի հեղինակ և ղեկավար

2015 Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ Մատենադարանի Թվայնացման բաժինը նորագույն սարքավորումներով համալրելու ծրագրի մշակում և իրականացում

2014-2018 Մատենադարանի տնօրենի խորհրդական թանգարանային կառավարման և ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով

2013-2015 ԱՊՀ տարածքում գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում Մատենադարանին Բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու նախագծի հեղինակ և բազային գործառույթների իրականացման գլխավոր համակարգող (համագործակցություն է հաստատվել շուրջ 120 միջազգային կառույցների հետ)

2013-2017 ԵԹԿՊԻ-ի թատերագիտական կուրսի ղեկավար

2012-2013 «Մատենադարանի հնատիպ գրքերի, առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի կոնսերվացման ծրագրի» հեղինակ և ղեկավար

2012 «Կանխարգելիչ կոնսերվացումը՝ թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր ֆոնդեր» ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի տարածաշրջանա-յին թեմատիկ վարժանքի գլխավոր համակարգող)

2011-2017 ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի խորհրդի անդամ

2011- 2017 «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարի հիմնադիր և ղեկավար

2010 — 2011 «Մատենադարանի արխիվային ֆոնդերի գիտական հետազոտության, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների յուրացման ու կիրառման ծրագրի» ղեկավար

2010-2017 «Թատրոն-X» հանրապետական փառատոնի նախագահ

2010 «Ներկայի վերականգնումը» I միջազգային դրամատուրգիական փառատոնի նախագահ (16 երկրների մասնակցությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ)

2009-2017 «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ

2009-2017 Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ

2007-2008 «Սկենե» առաջին թատերական թերթի հիմնադիր

2004-2015 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող

2003-2004 Երևանի պետական համալսարանի Արվեստաբանության ամբիոնի դասախոս

2003-2017 Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գրական մասի վարիչ

2002-2009 Ե.Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող

ՊԱՐԳԵՎՆԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ

2017 Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ

2015 ՀՀ Զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ (ՀՀ Պաշտպանության նախարարի 2014 թ. 1058 որոշում)

2013 Պատվոգիր («Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի կայացման և զարգացման գործում ունեցած ներդրման համար)

2013 «Մովսես Խորենացի» մեդալ (Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար)

2012 Благодарность за профессиональное содействие в организации и проведении Регионального тематического тренинга ЮНЕСКО/ИКОМ “Превентивная консервация-основной фактор сохранения музейных коллекций: рукописные фонды” (директор Бюро ЮНЕСКО в Москве Дендев Бадарч)

2012 Թատերական առաջին առցանց-մրցանակաբաշխության դափնեկիր` «Լավագույն օնլայն-թատերագետ» անվանակարգում

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կիսվել