ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏՆՕՐԵՆ ՇԱՐԼ ՊԵՐՍՈՆԱՅԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Քննարկվել է համագործակցության հնարավոր ոլորտների լայն շրջանակ, մասնավորաբար՝ գրավոր ժառանգության և լուսանկարների վերականգնման գործում:

Պարոն Պերսոնան հատկապես կարևորել է վերականգնող մասնագետներին Ֆրանսիայում վերապատրաստելու հնարավորությունը և, որպես մեկնարկ, հայտնել իր պատրաստակամությունը ապահովելու ինստիտուտի աշխատակիցների մասնակցությունը 2024 թ. հոկտեմբերի 8-12-ը Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին:

Արա Խզմալյանն առանձին անդրադարձել է Մատանադարանի հավաքածուներում առկա լուսանկարների վիճակին և դրանց վերականգնման հրատապության խնդրին:

Քննարկումից հետո հյուրերը ծանոթացել են «Լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցադրությանը:

Կիսվել