ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՆԱԼԿՈ (INALCO) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ
2024 թ․ նոյեմբերի 9-ին Հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին և գործադիր տնօրեն Առնո Ժենևուան՝ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) դոցենտ, «Հիշատակարան» ՀԿ-ի գիտական տնօրեն Աննա Լեյլոյան-Եկմալյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Մատենադարանի ստորաբաժանումներում՝ ծանոթանալով նոր ցուցադրություններին, թվայնացման և վերականգնման բաժինների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքներին։ Շրջայցի վերջում հյուրերը Մատենադարանի տնօրենի, վերջինիս տեղակալների և այլ