«ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՀԵՍՏՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏՆԵՐ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ՑՈՒՑԱՍՐԱՀ

Բացառիկ հնարավորություն զգալու և ճանաչելու հայոց միջնադարի հմայքը:

Ի՞նչ նյութեր են կիրառվել բարձրարվեստ մանրանկարների գույները պատրաստելիս, ի՞նչ բաղադրիչներից են ստացել միջնադարյան էլիքսիրները, ի՞նչ դեղաբույսեր են օգտագործվել և արվեստի ո՞ր տեսակներն են նպաստել մարդու մարմնի և հոգու առողջացմանը…

Այցելեք Մատենադարանի «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արհեստներ և արվեստներ» լաբորատորիա-ցուցասրահ:

Ծրագիրն իրականացվել է Artbox-ի աջակցությամբ, ֆինանսավորված է Հայաստանում Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում։

Մուտքը՝ 3000 դրամ
Զբոսավարի ամրագրումը պարտադիր է (ևս 3000 դրամ)

Գրանցվելու համար խնդրում ենք գրել անձնական նամակ կամ զանգահարել 010 56 25 78 հեռախոսահամարին։

Կիսվել