«Ծաղկելու արվեստ» ստուդիայի կրտսեր խումբը մեկ տարի առաջ համարձակ նախաձեռնության հայտ էր ներկայացրել, որի շրջանակներում 5-10 տարեկան երեխաները սկսեցին իրականացնել «Աշխարհի արարումը» պատկերազարդ ձեռագիր ալբոմի ստեղծումը։ Էջերի ձևավորումն ու կարը, պատկերներն ու տեքստը լիովին փոքրիկների ձեռքի աշխատանքներն են և մանկական անսահման երևակայության ու մտքի արդյունքը։ Ձեռագիր պատկերագիրքը նրանք ստեղծել են՝ ուսումնասիրելով հայկական մանրանկարչությունը։
«Աշխարհի արարումը» ալբոմն առաջիկայում ցուցադրվելու է «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաների ցուցահանդեսին։