![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/04/277819886_1161436111275126_1662919897546876411_n.jpg)
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Մալթայի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել գրադարանային ոլորտում, ինչպես նաև համատեղ ծրագրեր, ցուցահանդեսներ իրականացնել: Այս համագործակցության շրջանակում 2023թ. Լա Վալետայում կազմակերպվելու է համատեղ ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Փոխըմբռնման հուշագրի կնքմանը մեծապես նպաստեց Հայաստանում և Վրաստանում Մալթայի Հանրապետության դեսպան պրոֆեսոր Ջորջ Սաիդ-Զամմիթը: